Իրավական Հասարակություն 

Լարված իրավիճակ Գեղարքունիքում. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. shamshyan.com

analitik.am

Այսօր՝ հունվարի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի  բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի կառավարությունը չեղյալ հայտարարի խոշորացման մասին որոշումը:

Ճանապարհի փակման հետևանքով խցանումը  արդեն հասնում է  1- 1,5 կիլոմետրի: Այս պահին գյուղացիների հետ բանակցում են ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը և ոստիկանության Սևանի բաժնի ծառայության գծով տեղակալ Ղազար Դավթյանը:

Նույն շարքից