Գլխավոր Հասարակություն 

Մարտի 15-ից կսկի գործել հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը. ԱՆ

analitik.am

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել 2021 թվականին կատարված աշխատանքները, խոսել անելիքների մասին:

Հաշվետու տարում`

Վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է, պետական հատկացումները` աստիճանաբար աճել:

Շարունակվել է COVID-19-ի դեմ պայքարը. բժշկական օգնության տրամադրումը ուղեկցվել է պատվաստումային գործընթացի կազմակերպմամբ` թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերի և արտագնա պատվաստումային խմբերի միջոցով:

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով շարունակվել են ուռուցքաբանական հիվանդությունների, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը:

Բնակչության ռիսկային խմբերում իրականացվել է շուրջ 440 հազար սքրինինգային հետազոտություն:

Մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը երեք մարզերում:

Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը` ներառյալ 44-օր պատերազմի հետևանքով զոհվածների ծնողները:

Առողջ ապրելակերպի խթանում, ծխախոտի դեմ պայքարի օրինագծի դրույթները աստիճանաբար ուժի մեջ են մտնում: Մարտի 15-ից կսկի գործել հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը։

Առաջին անգամ Հայաստանում բացվել է մանկական քաղցկեղի առաջին պալիատիվ ծառայությունը և պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքը՝ 5 մահճակալով:

Բացվել է միջազգային պահանջներին համապատասխան մանկական հոգեբուժական՝ 12 մահճակալով բաժանմունքը, շահագործման է հանձնվել Սևանի մանկական վերականգնողական կենտրոնը:

Առողջապահական համակարգում մեկնարկել և իրականացվել են նախադեպը չունեցող ծավալի շինարարական աշխատանքներ:

2022թ.-ին աշխատանքներ կտարվեն մի շարք ուղղություններով`
• Առողջության համապարպակ ապահովագրության ներդրում
• Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ
• «STROKE» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնում
• Բարեփոխումներ` մանկաբուժության ոլորտում
• Էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավում
• Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն

Նույն շարքից