Քաղաքականություն 

«Հայաստան» խմբակցությունն այս պահին քննարկման փուլում է՝ կառաջադրի ՀՀ նախագահի թեկնածու, թե ոչ. Արծվիկ Մինասյան

analitik.am

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն այս պահին քննարկման փուլում է՝ կառաջադրի ՀՀ նախագահի թեկնածու, թե ոչ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը. «Առաջիկայում ավելի հստակ կներկայացնենք մեր չափանիշները։ Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել։ Նա պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը»:

Ագնեսա Խամոյանը նշեց, որ այս պահին հակված են թեկնածու առաջադրել, սակայն վերջնական որոշում չկա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած չափանիշներին, թե նոր նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ, «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանն արձագանքեց. «Բավականին վտանգավոր էր այդ հայտարարությունը, թե պետք է բոլոր ինստիտուտների միջև ներդաշնակեցում տեղի ունենա։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը որպես հանրապետության նախագահ ուզում է տեսնել մեկին, ով ընդհանրապես որևէ առարկություն չի հնչեցնի որևէ հարցի հետ կապված»։

Նույն շարքից