Գլխավոր Հասարակություն Ռազմական 

Հայաստանի ԶՈւ-ն ժամանակակից սպառազինմամբ համալրելու ամբողջական ծրագրեր կան. Նիկոլայ Բորդյուժա

analitik.am

Հայաստանին օգնություն տրամադրելու ամբողջական ծրագրեր գոյություն ունեն՝ ՀԱՊԿ շրջանակում երկրի բանակը ժամանակակից սպառազինմամբ և ռազմական տեխնիկայով համալրելու միջոցով: Այս մասին «Սպուտնիկ Հայաստանին» հայտնել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեսակամուրջի ձևաչափով անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Վերջինս հիշեցրել է, որ ռազմական տեխնիկայի շատ տեսակներ, որոնք առկա են հայկական բանակի զինանոցում, Ռուսաստանի կողմից տրամադրվել են որպես անհատույց օգնություն կամ գնվել են արտոնյալ ներռուսաստանյան գներով, այդ թվում՝ ռուսական վարկային միջոցներով:

Բորդյուժայի կարծիքով՝ 2021 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ընդունած ծրագիրը նախատեսում է, որ կազմակերպության պետությունները համամասնորեն ապահովեն իրենց Զինված ուժերը և այլ ուժային կառույցները նմանօրինակ սպառազինմամբ, մեկ մակարդակ ունեցող համակարգերով:

Նույն շարքից