Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1931, մահվան՝ 1 նոր դեպք

analitik.am

Հայաստանում հունվարի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1931 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 355 662-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8033 է:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի 26-ի դրությամբ մահվան այսպիսի դեպքերի թիվը 1525 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9558-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 147 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 696, փաստացի բուժվողներինը՝ 11 408: Մեկ օրում արվել է 7721 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 692 959 թեստավորում:

Նույն շարքից