Կորոնավիրուս Հասարակություն 

«Օմիկրոնով» նաև երեխաներն են վարակվում, մանկական բաժանմունքներն աշխատում են լարված ռեժիմով. Անահիտ Ավանեսյան

analitik.am

«Օմիկրոնով» նաև երեխաներն էլ հաճախ հիվանդանում, մանկական բաժանմունքները, կենտրոնները լարված ռեժիմով աշխատում են հիվանդներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Միջին հիվանդացության տարիքը 47 տարեկանն է, այսինքն` ունենք տարիքի նվազում։ Այս պահին հիվանդանոցներում գտնվող մեր քաղաքացիների շրջանում մինչև 80 տոկոս շրջանառվող շտամը «Օմիկրոնն» է։ Պարզ է, որ գրանցվող մահերի մեջ էլ կան այս շտամով վարակվածներ։ Պետք չէ զգոնությունը թուլացնել և թեթև վերաբերվել այս շտամի շրջանառությանը։ Մենք հասկանում ենք, որ, այո, վարակվածների մեջ հոսպիտալացման տոկոսը ցածր է, բայց եթե ունենում ենք շատ մեծ թվով վարկավածներ, ապա բացարձակ թվով հոսպիտալները շատ ծանրաբեռնված ռեժիմով պետք է աշխատեն, որպեսզի հասցնեն»,-ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարակն ավելի արագ տարածվեց սահմանափակումներից հետո, բայց պետք է հակառակը լիներ, Անահիտ Ավանեսյանն ասաց․

«Թվերն աճում են հունվարի առաջին շաբաթից սկսած, այդ տենդենցը նկատելի էր, կանխատեսելի էր, երբ որ հաստատեինք «Օմիկրոն» շտամը Հայաստանում։ Հասկանալի էր, որ շատ արագ կունենանք թվերի աճ։ Թվերի աճն ուղիղ սահմանափակումների հետ կապելը ճիշտ չէ։ Բոլոր սահմանափակումներն իրենց հերթին նպաստում են հիվանդացությունը ոչ միայն որոշակի առումով զսպելու, այլ նաև զսպելու ծայրահեղ ծանր դեպքերի ռիսկը»,-ասաց նա։

Նույն շարքից