Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Կամ դուք չեք աշխատում կամ հին նկարներ են ուղարկում. Հրաչյա Սարգսյան

analitik.am

«Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենն այսօր՝ փետրվարի 21-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցեց, որ Երևանի կանգառներն ամբողջությամբ մաքրվել են:

«Չէ, չի մաքրվել կամ դուք չեք աշխատում կամ հին նկարներ են, «Սանիտեկի» վախտվա հին նկաներ են ուղարկում: Աղբի մեջ կորում ա կանգառասրահները: Վարչական շրջանի ղեկավարներ, խնդրում եմ գույքագրեք ձեր կանգառասրահներում մաքրությունը և տեղեկատվությունը տրամադրեք «Երևանտրանսին»: Շատ վատ, կեղտոտ վիճակում է կանգառները: Էտ կանգառներն իրենցով մի բան չեն ու շատ վատ կեղտոտ վիճակում են»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին զգուշացրեց, որ կանգառները փնթի, կեղտոտ վիճակում են և պետք է հետևել, որ պատասխանատու աշխատողները մաքրեն։

Նույն շարքից