Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը․ նախագահի թեկնածուն՝ ՔՊ-ին

analitik.am

«Ես համոզված եմ, որ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը, դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը»,-ԱԺ-ում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով Արսեն Թորոսյանի հարցին։

Նա նշեց, որ Սահմանադրությամբ նա պարտավոր է լինել ՀՀ-ի բոլոր քաղաքացիների նախագահը։

«Միգուցե, իմ թեկնածությունը ընտրել եք հաշվի առնելով այդ հանգամանքը, ես այդպես եմ ենթադրում։ Այսօրվա մեր մասնատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող հասարակության համար շատ կարևոր է, որ նախագահի համախմբող ինստիտուտը աշխատի»,-նշեց նա։

Թորոսյանը հայտարարեց, որ համոզված են՝ Խաչատուրյանը լինելու է բոլորի նախագահը։

Նույն շարքից