Միջազգային Ռազմական Տեսանյութեր Քաղաքականություն 

Հակառակորդը մայրաքաղաքին ավելի ու ավելի մոտ է կենտրոնացնում ուժերը․ Կլիչկո

analitik.am

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեսաուղերձ է հղել ու ասել հետևյալը․

«Ընկերներ, hարգելի կիևցիներ.

Հակառակորդը մայրաքաղաքին ավելի ու ավելի մոտ է կենտրոնացնում ուժերը։ Գիշերը ռուսները գնդակոծել են Սպիտակ եկեղեցին, մարտերը շարունակվել են Բուչայում և Գոստոմելում։ Մենք պատրաստվում ենք և պաշտպանելու ենք Կիևը։

Ես կոչ եմ անում բոլոր կիևցիներին չկորցնել ինքնատիրապետումը, մի հավատացեք ապատեղեկատվությանը, թշնամին ուկրաինացիներին ջարդելու համար շատ ստեր է տարածում։ Վստահեք միայն պաշտոնական ռեսուրսներին:

Կիևը կանգնած է և կկանգնի, պայքարելու ենք»,-նշել է նա։

Նույն շարքից