Բարի օր Հայաստան Հասարակություն 

Wildberries-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

analitik.am

Երկուշաբթի Wildberries առցանց ռիթեյլերի աշխատանքում խափանումների են բախվել օգտատերերը ՌԴ-ում: Այդ են վկայում ինտերնետային ռեսուրսների աշխատանքը վերահսկող Downdetector ծառայության տվյալները։

Ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9:19-ին բողոքների թիվը հասել է 8799-ի: Նշվում է, որ խափանումներ գրանցածների 49%-ը հայտնել է հավելվածի հասանելիության հետ կապված խնդիրների, 40%-ը՝ պատվերի տեղաշարժին հետևելու, 11%-ը՝  կայքի հետ կապված դժվարությունների մասին։

Նույն շարքից