Հասարակություն Միջազգային Ռազմական 

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել. «ՌԻԱ Նովոստի»

analitik.am

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների առաջին փոխանակումը: Այս մասին հայտնում է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Շատ կարևոր է, որ ուկրաինական կողմն ամեն ինչ անի գերիների փոխանակումը սկսելու համար: Առաջին փոխանակումը տեղի ունեցավ. մոտ 9 հոգի, որը գերիների միայն մի մասն է: Գերիների ցուցակը ձևավորվել է իմ կողմից՝ մուտքագրվող հարցումների միջոցով: Նրանց (զինվորականներին) սպասում են այսօր, հիմա: Նրանց համար շատ կարևոր է տանը լինելը»,- ասել է Մոսկալկովան Անտոն Կրասովսկու հետ հարցազրույցում: Օմբուդսմենը հաստատել է նաև, որ գերիների թվում է նաև Մելիտոպոլի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Նույն շարքից