Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

ԱՄՆ-ը Ուկրաինային ևս 320 միլիոն դոլար կհատկացնի

analitik.am

ԱՄՆ-ը 320 միլիոն դոլար կհատկացնի հաջակցություն Ուկրաինայի քաղաքացիական ակտիվիստների: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա դոն դեր Լյայենի համատեղ հայտարարության մեջ: «Իրավապաշտպաններին, կոռուպցիայի դեմ պայքարողներին, լրագրողների եւ Ուկրաինայում ու նրա շուրջ գործող քաղաքացիական հասարակության մյուս ներկայացուցիչներին աջակցելու համար Միացյալ Նահանգները գործարկում են Դեմոկրատական կայունության եվրոպական նախաձեռնությունը (EDRI), որն առնվազն 320 միլիոն դոլար կտրամադրի այդ խմբերի եւ տարածաշրջանային կառավարությունների նոր ֆինանսավորմանը»,-ասվում է փաստաթղթում: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ միջոցները կվերաբաշխի ԵՄ-ի ծրագրերից՝ «քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրագրողներին եւ Ուկրաինայում, Բելառուսում ու Մոլդովայում դեմոկրատական շարժման ակտիվիստներին աջակցելու համար», ասվում է հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից