Բարի օր Հասարակություն Տնտեսություն Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանի 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար ձեռք կբերվի երեք մեքենա՝ 54 մլն դրամով․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է

analitik.am

Կառավարության ապրիլի 7-ի նիստում կքննարկվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր մեքենաների գնման նախագիծը։

Նշվում է, որ խորհրդարանի խոսնակի համար գնվող 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար անհրաժեշտ են ամենագնացներ, որոնց համար կհատկացվի 54 մլն դրամ։ Այդ գումարով Կառավարությունը ձեռք կբերի երեք Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա։ Բոլոր մեքենաները ձեռք կբերվեն մեկ անձից։

Ըստ հիմնավորման՝ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար:

«ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը․․․ Նախագծով առաջարկվում է Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել վերոգրյալ ավտոմեքենաների ձեռքբերմանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Հիշեցնենք, որ վերջերս Ալեն Սիմոնյանը փոխել էր նաև իր նախկին ծառայողական մեքենան, նշում էին, որ անսարք է, այժմ այն հանվել է վաճառքի, և նշվում է, որ մեքենան խնդիրներ չունի։ Ալեն Սիմոնյանին այժմ սպասարկում է վերջերս բյուջեով ձեռք բերված մեքենա՝ 90 մլն դրամ արժողությամբ։

Նույն շարքից