Բարի օր Տեսանյութեր 

Եթե ԱԺ-ում չգտնվեի ավելի վատ բառապաշարով կխոսեի մյուս կողմում նստած անհասկանալի մարդկանց նկատմամբ․ Վիլեն Գաբրիելյան

analitik.am

Մարդիկ հանրահավաք են անում, հանրահավաքից հետո հայտարարություն են տարածում, հանրահավաքի ընթացքում անընդհատ հնչում է այն միտքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

«Բացառում ենք Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, առանց ՀՀ-ի հետ հուսալի կապի Արցախի հետ: Հիմա հարց եմ տալիս, ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ մարդիկ, ասելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, միաժամանակ տարածել են հայտարարություն և ասում են՝ եթե Արցախը ՀՀ-ի հետ ունենա անվտանգ միջանցք, ճանապարհ, մենք կարող ենք այդ հարցը քննարկել։ Եթե ԱԺ-ում չգնվեի, եթե ԱԺ ամբիոնը չհարգեի, շատ ավելի վատ բառապաշարով կարող էի արտահայտվել մյուս կողմում նստած անհասկանալի մարդկանց նկատմամբ»«–ասաց Գավրիելյանը։

Նույն շարքից