Բարի օր Հասարակություն Քաղաքականություն 

Առաջիկա օրերին պայքարի ավելի լայնածավալ գործողություններ կլինեն. մարդկանց հոսքն օրեցօր մեծանում է. Վանեցյան

analitik.am

Մեր պայքարը շարունակվելու է, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա ընդգծեց՝ պայքարի դուրս եկողների հոսքն օրեցօր մեծանում է, Ազատության հրապարակ են գալիս մարդիկ, ովքեր երբևիցե հանրահավաքային պայքարի չեն մասնակցել։

«Մարդիկ գալիս են՝ հասկանալով, որ սա պայքար է հանուն Արցախի, հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի», - նշեց Արթուր Վանեցյանը։

Առաջիկա օրերին, նրա խոսքով, պայքարի ավելի լայնածավալ գործողություններ կլինեն։

«Իշխանությունների արձագանքը ևս ակնհայտ է․ սոցիալական ցանցերում իշխանական ֆեյքերի բանակներն ակտիվացել են՝ տարածելով ապատեղեկատվություն։ Նույնիսկ Արթուր Վանեցյանի անունով կեղծ էջ են բացել և փորձում են մոլորեցնել հանրությանը», - ասաց նա:

Լրագրողների խնդրանքով Արթուր Վանեցյանն արձագանքեց նաև իրեն կոչումներից զրկելու մասին ուղղորդված գրառումներին։

«Գլուխները պատով կտան կոչումներից կզրկեն։ Այդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել, այդ կոչումներին ես արժանացել եմ իմ երկարատև ծառայության համար։ Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ճանապարհով որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել, կալանքի ենթարկել, հավատացեք, արդեն վաղուց արած կլինեին», - ասաց նա։

Նույն շարքից