Գլխավոր Հասարակություն Միջազգային 

Այսօր «Երկիր մոլորակի օրն» է

analitik.am

Ապրիլի 22-ին նշվում է Մայր Երկրի միջազգային օրը: Երկրի միջազգային օրը Բոլիվիայի նախաձեռնությամբ 2009 թվականի ապրիլի 22-ին հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Բանաձեւի համահեղինակներ են հանդես եկել ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ-պետություններ:

«Երկրի օրն» առաջին անգամ նշվել է կես դար առաջ՝ 1970 թվականի ապրիլի 22-ին, երբ միլիոնավոր ամերիկացիներ դուրս եկան փողոցներ՝ աջակցություն հայտնելով բնապահպանական շարժումներին և պահանջելով մաքուր Երկրագունդ:

Բնությունը տառապում է: Օվկիանոսի թթվայնացումը տեղի է ունենում պլաստիկե թափոններից աղտոտվածության արդյունքում: Բարձր ջերմաստիճանը, անտառային հրդեհներն ու ջրհեղեղները, ինչպես նաև ռեկորդային ատլանտյան փոթորիկների սեզոնը ազդել են միլիոնավոր մարդկանց կենսագործունեության վրա: Աշխարհը կանգնած է նոր մարտահրավերների առջև՝ COVID-19 համաճարակի պատճառով:

Կլիմայի փոփոխությունը, բնության մարդածին փոփոխությունները և կենսաբազմազանությունը խաթարող անընդունելի գործողությունները, ինչպիսիք են անտառահատումները, ինտենսիվ հողագործությունն ու անասնապահությունը և որսագողությունը, կարող են մեծացնել կենդանիներից վարակիչ հիվանդությունների փոխանցման ռիսկը:

Չնայած բոլոր ջանքերին, ամբողջ աշխարհում բազմազանության ոլորտում բացասական փոփոխությունները տեղի են ունենում աղետալի տեմպերով: Հաշվարկված է, որ ներկայումս ոչնչացման սպառնալիքի տակ են գտնվում կենդանիների և բույսերի շուրջ մեկ միլիոն տեսակներ:

Աշխարհում աճում է անհանգստությունը առողջության վրա կենսաբազմազանության կորստի հետևանքների բացասական ազդեցության կապակցությամբ: Առողջության և կենսաբազմազանության միջև գոյություն ունի ուղղակի կապ: Որպես օրինակ կարելի է նշել սնունդը, առողջապահության ոլորտում հետազոտությունները, ավանդական բժշկությունը, նոր վարակիչ հիվանդությունները և բուսական ու կենդանական աշխարհի փոփոխությունները, ախտածին միկրոօրգանիզմները, ինչպես նաև մարդկանց բնակության վայրերի, կլիմայի փոփոխությունից տուժած տարածքների փոփոխությունները:

Մայր Երկրի միջազգային օրը նպատակ ունի հիշեցնել, որ մեզանից յուրաքանչյուրն իր գոյության համար պարտական է մեր մոլորակին և նրա էկոհամակարգերին:

Նույն շարքից