Քաղաքականություն 

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ունի չեմպիոն

analitik.am

Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը Հայաստանն ավարտեց 3 մեդալով:

Հայ մարզիկներից 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դարձավ ոսկե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի ամենավերին աստիճանին։ Էրիկ Իսրայելյանի ելույթը գերազանց էր. հինգ հաղթանակ, որից երեքը՝ նոկաուտով:

Չեմպիոնին պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Հայ երիտասարդ բռնցքամարտիկներ 67 կգ քաշային Արես Հակոբյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը նվաճեցին արծաթե մեդալ:

Այս տարի Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը անցկացվել է Բուլղարիայում ապրիլի 12-ից 21-ը։ Հայաստանի հավաքականի կազմը մասնակցել է 13 մարզիկով:

Նույն շարքից