Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը խոսել է Սոլովյովի դեմ նախապատրաստված սպանության մասին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Անվտանգության դաշնային ծառայությունը դադարեցրել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որը նախապատրաստում էր հայտնի հեռուստալրագրողի սպանությունը։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, ՌԴ նախագահը լրագրողի անունը չի նշել։ ԱԴԾ-ի տվյալներով՝ ծրագրված է եղել հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։

«Այսօր առավոտյան Անվտանգության դաշնային ծառայությունը դադարեցրել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որը ծրագրել էր ռուս հայտնի լրագրողներից մեկի վրա հարձակումն ու սպանությունը», - ասել է նախագահը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ։

ԱԴԾ-ի տվյալներով՝ ձերբակալվել են «Նացիոնալ-սոցիալիզմ/սպիտակ ուժ» կազմակերպության անդամներ, որոնք Կիևի հանձնարարությամբ ծրագրում էին լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։

Նույն շարքից