Գլխավոր Քաղաքականություն 

Միացեք հանուն Արցախի սկսված պայքարին․ «սամոկատներով» ակցիային մասնակցել է նաև Արթուր Վանեցյանը

analitik.am

«Հայրենիք» կուսակցության ղեկավար ապրիլի 17–ից Ազատության հրապարակում անժամկետ գործողությունների մասին հայտարարություն է արել և նշել, որ Ազատոքւթյան հրապարակից տուն չի գնալու մինչև չվերանան անվտանգության սպառնալիքները։

Այսօր «Հայաստան» դաշինքի անդամները՝ Իջևանից երթ են մեկնարկել Երևան, ՀՅԴ–ական երիտասարդները բուհերի տարածքներում և մայրաքաղաքում իրազեկման ակցիաներ են իրականացրել, 18։30–ին էլ քաղաքական ղեկավարները երթ կանցկացնեն Երևանում։

«Հայրենիք» կուսակցության անդամներն էլ ինքնագլդորներով ակցիաներ են իրականացրել կրկին բուհերի տարածքներում, տեղադրել են Արցախի դրոշը։ Ակցիային Ազատության հրապարակում մասնակցել է նաև Արթուր Վանեցյանը։ Նրանք կոչ են արել ուսանողներին միանալ հանուն Արցախի և ինքնիշխանության համար սկսված պայքարին։

Վաղ առավոտյան էլ լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց․«Այստեղ եկել են տարբեր քաղաքական հայացներ ունեցող մարդիկ, և ժամանակն է եկել վերջ դնելու այս իշխանության գոյությանը քաղաքական ասպարեզում։ Երկրում ստեղծված միջավայրը խոսում է նրա մասին, որ կա 100 %-անոց կոնսեսուս, որ այս իշխանությունները տապալվել են բոլոր ուղղություններով։ Շարունակում ենք մեր անժամկետ միջոցառումները, կրկին Ազատության հրապարակում ենք և կրկին գիշերելու ենք այստեղ»,- ասաց նա։

Նույն շարքից