Տեսանյութեր Քաղաքականություն 

Մեր ուժն այս պահին միասնականության մեջ է, ոչ թե այս կամ այն իշխանավորի. Արսեն Գրիգորյան

analitik.am

Համախմբման անդամներն ապրիլի 25-ին Համալսարանական պուրակում հանրային քննարկում անցկացրին Հայաստանի և Արցախի առաջ ծառացած խնդիրների, իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մասին։

Երգիչ Արսեն Գրիգորյանն էլ խոսեց այն մասին, որ շատ անգամ են իրեն հարցնում՝ դու մշակույթի մարդ ես, ի՞նչ գործ ունես այս ամենի հետ.
«Ես զարմանում եմ այդ հարցից, քանի որ հիմա լուծում չի կարող լինել, եթե ժողովուրդը չարթնանա, չէ՞ որ սա մեր պետության գոյության խնդիրն է: Եթե յուրաքանչյուրս չմտածենք, որ մենք պետք է ներդրում ունենանք այդ հարցում, ապա տանուլ կտանք։ Շատերն ամեն տեղ երկու մասի են բաժանված, ասում են՝ քո ինչ գործն է։ Բա ո՞ւմ գործն է։ Շատերն ասում են հիմա, որ երգիչը թող իր գործով զբաղվի, խոհարարը՝ իր, բայց եթե մենք հայրենիք չունենանք, ո՞ւմ համար պիտի երգենք կամ ճաշ եփենք։ Մեր ուժն այս պահին միասնականության մեջ է, ոչ թե այս կամ այն իշխանավորի: Վստահ եմ՝ մեր մեջ ազնիվ ու ազգային գենը շատ է: Մենք ոչ մեկի համար ծառա չենք լինելու, ոչ աջի, ոչ էլ՝ ձախի»։

Մենուա Սողոմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Ավետիք Չալաբյանը և էդգար Ղազարյանը ելույթներից հետո լսեցին ներկաների կարծիքները, պատասխանեցին բարձրացված հարցերին: Հանրային քննարկումները կրելու են շարունակական բնույթ. ապրիլի 26-ին` 19։30-ին, Կոմիտասի Պրագայի այգում տեղի կունենա հանրային քննարկում Հայաստանի և Արցախի առաջ ծառացած խնդիրների, իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մասին։

Նույն շարքից