Բարի օր Քաղաքականություն 

Եթե Գեղամ Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանը հանդիպեին Վրացյանին ու Քաջազնունուն, արդյոք կասեին, որ նրանք հողատու են և թրքասեր․ Հայկ Կոնջորյան

analitik.am

Այսօրվա ընդդիմությունը ժամանակին ծաղրում էր Գանդիին, այսօր Ազատության հրապարակում սամակատ են քշում, զբաղվում են գործողություններով, որոնք առնվազն տարօրինակ են։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Նրանք մեզ մեղադրում են թրքասիրության մեջ, առաջամարտիկը Դաշնակցությունն է։ Ուզում եմ հիշեցնել ՀՅԴ ականավոր գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը 1921 թվականին մի քանի նամակ է ուղարկել Թուրքիային Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից, որի նախագահը Վրացյանն էր, որում նշված է, որ Հայաստանի ժողովուրդը լի է վճռականությամբ բարեկամական հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ։ Սա գրվել է ցեղասպանությունից ընդամենը 6 տարի անց։ 106 տարի անց մեր կառավարությունը սկսել է երկխոսություն ընդամենը հարաբերությունները կարգավորելու համար, չեք գտնի որևէ տեքստ, որտեղ մեր կառավարությունը կխոսի բարեկամության մասին»,-նշել է Կոնջորյանը։

Նրա կարծիքով Վրացյանը և Քաջազնունին ժամանակին ադեկվատ մոտեցում են ցուցաբերել իրականությանը։

«Արդյոք ով է ճիշտ, Վրացյանը, թե՞ Իշխան Սաղաթելյանը։ Արդյոք, եթե Գեղամ Մանուկյանը ինչ որ պայմաններում հանդիպեր Հովհաննես Քաջազնունուն, նրան ասելու էր դու հողատու ես ու դավաճան։ Արդյոք Իշխան Սաղաթելյանը Ալեքսանդր Խատիսյանին ասելու է, դու հողատու ես, որ ստորագրել ես Ալեքսանդրապոլի պայմանագիրը, արդյոք դաշնակցականները Վրացյանին ասելու են, դու թրքասեր ես և կապիտուլյանտ։ Չեմ կարծում, որ կասեն և սխալ կանեն, որ կասեն, որովհետև նրանք ճիշտ էին, այսօրվա ՀՅԴ ղեկավարները՝ սխալ»,-ասել է Կոնջորյանը։

Նրա գնահատմամբ, ՀՅԴ-ի, «Հայաստան» և «Պատիվ» ունեմ դաշինքների իրական մոտիվները քաղաքական մերկանտիլ և նյութապաշտ մղումներ են, ընդամենը Հայաստանում իշխանությունը վերազավթելու պարզագույն մոլագարության արդյունք։

Նույն շարքից