Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք պարտականություն ունենք մեր պետության և ազգի հանդեպ. Արսեն Գրիգորյան

analitik.am

Մեզ պատել է սուտը, լիքը «ինչուներ» կան, և ամբողջ հասարակությունը ապրում է այդ «ինչուներով», բայց ոչ բոլորն են բարձրաձայնում այդ հարցերը. այս մասին Ազատության հրապարակում ապրիլի 28-ին ասաց Արսեն Գրիգորյանը։

«Ոչ բոլորն են ասում՝ ի՞նչ է կատարվում մեր հայենիքի հետ, դժբախտաբար վազում ենք մեր իրավունքների ետևից և հաճախ մոռանում ենք , որ մենք պարտականություն ունենք մեր պետության և ազգի հանդեպ։ Միայն իրավունքներով չես կարող երկիր պահել, շատ-շատերն են ասում, թե հայրենիքը մեզ ինչ է տվել, որ մենք էլ ինչ անենք: Սիրելի ժողովո՛ւրդ, խնդրում եմ բոլորին ոտքի կանգնել, որովհետև միայն մենք կարող ենք տեր կանգնել մեր պետությանը, մեր թասիբին, ուրիշ մեկը չի անելու դա։ Ես եթե չզգայի, որ մեր պետությունը կործանվում է, ապա կզբաղվեի իմ գործով։ Ես այսօր փողոցներն եմ ընկել, որ մարդկանց ասեմ՝ եկեք մեր աչքերը բացենք ու հասկանանք,թե ինչ է կատարվում մեզ հետ։ Մենք իրավունք չունենք թողնելու, որ այս իշխանությունը ինչ ուզի անի»,- նշեց Արսեն Գրիգորյանը։

Նույն շարքից