Բարի օր Քաղաքականություն 

Պեսկովը՝ ՌԴ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին

analitik.am

ՌԴ-ն ռազմական դրություն հայտարարելու ծրագրեր չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, դա ծրագրերում չկա» ,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին , թե արդյոք նախագահի ծրագրերում կա ռազմական դրություն մտցնել ՌԴ ամբողջ տարածքում կամ առանձին շրջաններում:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ԱՄՆ հետախուզությունը հայտարարեց, որ չի բացառում Ռուսաստանում ռազմական դրության հայտարարումը՝ պայմանավորված նրանով, որ Կրեմլը չի կարողանում  Ուկրաինայի հետ պատերազմում հասնել դրված նպատակներին:

 

Նույն շարքից