Գլխավոր Քաղաքականություն 

Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցի իր պարտավորությունները․ Սերժ Սարգսյան/տեսանյութ

analitik.am

Արցախի և Հայաստանի հետագա ճակատագրի վերաբերյալ պիտի ասեմ այն, ինչ միշտ ասել եմ. 30 տարի ասել եմ, որ երբեք Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում, վստահ եմ 100%։

Այս մասին Ֆրանսիայի հրապարակում այսօր ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․

«Ինչպես հայերի մեծամասնությունը, այնպես էլ ես, վստահ եմ, որ Հայաստանն ունի մեծ ապագա, Հայաստանն իր ներուժի մեծ մասը դեռ չի օգտագործել և այն օգտագործվելու է Ֆրանսիայի հրապարակում հավաքված երիտասարդների կողմից»։

Հայաստանի համար Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց.

«Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցի իր պարտավորությունները, ուղղակի Հայաստանի ղեկավարությունը պետք է ճիշտ ուղղությամբ շարժվի և ոչ թե բանավոր ինչ֊որ հայտարարություններ անի կոնֆլիկտի ժամանակ, այլ պայմանագրով նախատեսված ձևերով դիմի, Ռուսաստանից օժանդակություն խնդրի և Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները։

Ես վստահ եմ, եթե 44֊օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով նախատեսված ձևերով դիմեր Ռուսաստանին, ապա մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»։

Նույն շարքից