Քաղաքականություն 

Ֆինլանդիան պատրաստ է Ռուսաստանի հնարավոր տհաճ գործողություններին

analitik.am

Ֆինլանդիայի իշխանության ներկայացուցիչը հայտնել է, որ Ֆինլանդիան պատրաստ է ՌԴ կողմից հնարավոր տհաճ գործողություններին այն բանից հետո, երբ Ֆինլանդիան  ՆԱՏՕ անդամ դառնալու հայտ ներկայացնի։

«Մեզ մոտ պանիկա չկա, մենք չենք վախենում, մենք պատրաստվում ենք բոլոր տեսակի գործողություններին։ Սա մեր ընտրությունն է», - հայտարարել է Տուպուրայնենը։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Ֆինլանդիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացվելու, նմանատիպ հայտ նախապատրաստվում է ներկայացնել նաև Շվեդիան։

Ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ նման գործողություններին կհաջորդի Մոսկվայի ծանրակշիռ և մտածված քաղաքական վերաբերմունքը։

Նույն շարքից