Բարի օր Քաղաքականություն 

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնում Մոսկվա

analitik.am

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում պետք է մասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրների հետ փոխգործակցության սերտացումն ու զարգացումը համարում է արտաքին քաղաքականության առաջնահերթություն:

Նույն շարքից