Բարի օր Հասարակություն 

Ոստկանությունը տուգանել և բերման է ենթարկել ավտոերթի մասնակիցներին. Տեսանյութ

analitik.am

«Դիմադրություն» շարժման ավտոերթերից մեկի ընթացքում ոստիկանները տուգանեցին վարորդներից մեկին։ Երթի ժամանակ մեքենային ամրացված դրոշը փակել էր մեքենային  համարանիշները, ինչը ոստիկանները համարեցին  խախտում և տուգանեցին վարորդին 25․000 դրամով։ Վարորդը, սակայն,  հրաժարվեց ստորագրել արձանագրության տակ՝ հիմնավորելով, որ համաձայն չէ տուգանքի որոշման հետ։

Ինչից հետո լարվածություն սկսվեց ավտոերթի մասնակիցների և ոստիկանների միջև։ Կարմիր բերետավորենրը սկսեցին հերթով բերման ենթարկել մեքենայի վարորդներին։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում «Դիմադրություն» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում: Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ժամը  8:00-ից սկսելու են տարբեր տեսակի ակցիաներ, տեղի  են ունենալու ավտոերթեր, իսկ հանրահավաք տեղի չի ունենալու հաշվի առնելով եղանակային պայմանները։

Նույն շարքից