Քաղաքականություն 

Ուկրաինան 504 միլիոն ԱՄՆ դոլար օգնություն է ստացել Համաշխարհային բանկից

analitik.am

Ուկրաինայի Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ 504 միլիոն ԱՄՆ դոլար գրանտ է ստացել ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից միջազգային դոնորների նպատակային ֆոնդից, որը գործում է Համաշխարհային բանկի հովանավորչության ներքո:

Ուկրաինայի Ֆինանսների նախարարը նշել է, որ այսօր ստացել են գրանտի մի մասը՝ 504 միլիոն դոլարը՝ նշելով, որ այդ գումարն ուղղվելու է առաջնային խնդիրների լուծմանը՝ հումանիտար օգնություն, սոցիալական ծրագրեր, առողջապահական համակարգ և այլն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն ապրիլի վերջին Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինային անհապաղ ֆինանսական օգնություն է պետք՝ ամսական 4-ից 5 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով:

 

Նույն շարքից