Բարի օր Հասարակություն 

Հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր, մեկ տարվա զինծառայող. NEWS.am

analitik.am

Նախօրեին հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Հրաչ Փիլիպոսյանը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր, մեկ տարվա զինծառայող:  Այս մասին NEWS.am-ին հայտնել է Բյուրականի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկը, որը նաև դասավանդել է Հրաչին:

Հրաչ Փիլիպոսյանը տան ավագ զավակն էր, ունի իրենից փոքր երկու եղբայր:

Հիշեցնենք, որ Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել: Այս մասին լուրը Tert.am֊ի հետ զրույցում հաստատել են Պաշտպանության նախարարությունից։

Սահմանային իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մանրամասները կտրամադրվեն ավելի ուշ։

Նշենք, որ ավելի վաղ Tert.am֊ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր, որ երեկ Վերին Շորժայի հատվածում սահմանային լարվածություն է եղել։

Նույն շարքից