Բարի օր Իրավական 

Դատարանն արդարացրեց սորոսականներին. տեսանյութ

analitik.am

Այսօր՝ հունիսի 20-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր  Դավիթ Հարությունյանն  արդարացրեց «Ռեստարտ» խմբի անդամներին, ովքեր 2019 թվականի մարտի 4-ին բռնություն գործադրելով՝ առևանգման փորձ էին կատարել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի նկատմամբ :

Հիշեցնենք, որ «Ռեստարտ» խմբի անդամներից   Յուրի Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել առ այն,  որ նա նախնական համաձայնության գալով Դավիթ Գրիգորի Պետրոսյանի, Հրաչյա Դավիթի Խլղաթյանի, Արամայիս Լիպարիտի Պետրոսյանի, Գարիկ Գրիշայի Միսակյանի և Դավիթ Գագիկի Սիմոնյանի հետ, խմբի կազմում, 2019թ. մարտի 04-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեում բռնություն գործադրելով, փորձել է բացահայտ առևանգել Նարեկ Բորիսի Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Առևանգման փորձի տեսանյութը ստորև.

Նույն շարքից