Բարի օր Քաղաքականություն 

Ո՞վ է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուն

analitik.am

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջարկել է Քրիստինա Քվիենի թեկնածությունը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում:

Քրիստինա Քվիենը 2019 թվականից մինչ օրս Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն է: 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլը նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:

Դիվանագիտական ծառայության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում: Քվիենը եղել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն:

Կալիֆորնիայում ծնված դիվանագետն ունի քաղաքագիտության բակալավրի աստիճան և ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ իր ՖԲ էջում գրել է.

«Հայաստանում ԱՄՆ-ն նոր դեսպանի թեկնածու ունի:
Քրիստինա Քվեյն: Նախկին դե ֆակտո դեսպանն է Ուկրաինայում, աշխատել է հիմնականում ԵՄ ուղղությամբ, սպասարկել է տնտեսական ոլորտները: Աշխատել է Մոսկվայում, Բրյուսելում: Դրանից զատ աշխատել է պետդեպում, անվտանգության խորհրդում:
Ռազմական ինստիտուտի շրջանավարտ է:
Թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից, հավանաբար սեպտեմբերին»:

Նույն շարքից