Հասարակություն 

Էյֆելյան աշտարակը ժանգոտվում է, գտնվում է ոչ լավ վիճակում և կարող է փլվել. Ֆրանսիական պարբերական

analitik.am

2010 թվականից ի վեր Էյֆելյան աշտարակին սպառնում է մետաղի ժանգոտումը և այն անհապաղ վերանորոգման կարիք ունի: Այս մասին գրում է ֆրանսիական  Marianne պարբերականը: Ըստ պարբերականի, Էյֆելյան աշտարակը բարձիթողի վիճակում է գտնվում. որոշ հատվածներում երկաթը ջրի հետ շփման արդյունքում ամբողջովին ժանգոտվել և թուլացել է, ինչի արդյունքում կարող է նաև փլվել:

Նշվում է, որ 2018 թվականին սկսվել էր աշտարակի թվով 20-րդ վերանորոգումը, որի ընթացքում նախատեսվում էր մաքրել կոնստուկցիայի 1/3-ը և ներկել, որպեսզի կանխվի ժանգոտումը, սակայն կորոնավիրուսի պատճառով վերանորոգումը հետաձգվեց:

«Դժվար թե այն կընկնի վաղն առավոտյան, սակայն աշտարակն իրոք գտնվում է ոչ լավ վիճակում », - գրում է պարբերականը:

 

Նույն շարքից