Գլխավոր Միջազգային 

Նեոօսմանյան ֆանտազիաները վերակենդանացնելու փոխարեն՝ ավելի լավ է Էրդողանը թուրքական տնտեսությամբ զբաղվի. Հունաստանի վարչապետ

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի լավ է զբաղվի թուրքական տնտեսությամբ, քան նեոօսմանյան ֆանտազիաների վերածնմամբ: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Միցոտակիսն ընդգծել է, որ Հունաստանը կպաշտպանի իր տարածքային ինքնիշխանությունը, սակայն վճռական է շարունակել բանակցությունները թուրքական կողմի հետ։ Նա ստեղծված իրավիճակում ազգայնական մոլորություններով զբաղվելն անպատասխանատու է համարել։

«Մենք Ռուսաստանի ներխուժումից հետո աշխարհաքաղաքական ճգնաժամի ենք բախվում ենք, վերջին բանը, ինչ մեզ անհրաժեշտ է, անկայունության աղբյուրն է Հարավարեւելյան Եվրոպայում: Միջազգային իրավունքը միայն գործիք է. Հունաստանը միշտ իրեն պատասխանատու է պահել: Վերջին ամիսներին մենք լուրջ խնդիրների ենք բախվել։

Ավելի լավ է Էրդողանը թուրքական տնտեսությամբ զբաղվի, այլ ոչ թե վերակենդանացնի նեոօսմանյան ֆանտազիաները»,- ընդգծել է նա՝ նշելով, որ արտաքին քաղաքականությունը չպետք է օգտագործվի ազգայնական տրամադրությունները խթանելու համար։

«Մենք ամեն ինչ կանենք՝ մեր ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- հավելել է վարչապետը։

Նույն շարքից