Միջազգային 

Իրանում ձերբակալվել է Շվեդիայի քաղաքացի, ով մեղադրվում է լրտեսության մեջ

analitik.am

Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է Շվեդիայի քաղաքացու ձերբակալության մասին, ով մեղադրվում է լրտեսության մեջ։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը։

Ձերբակալվածի անունը դեռևս չի հրապարակվել։

2022թ-ի մայիսին Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր իր քաղաքացու ձերբակալման մասին Իրանի տարածքում, սակայն պաշտոնական Թեհրանն այդ ժամանակ որևէ հայտարարություն չէր արել այս միջադեպի մասին։

 

Նույն շարքից