Հասարակություն Պատահարներ 

Նուբարաշենի գերեզմանների դիմաց բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է, վիրավորներց մեկը զինվոր է. Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ հուլիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ Նուբարաշենի գերեզմանների մոտ, բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և Fighter մակնիշի մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգու էլ տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մենկելուց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության բաժնի պետ Անդրանիկ Վեզիրյանի գլխավորությամբ։

Վիրավորներց մեկը զինվոր է։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 2-րդ վաշտի պարեկներ Կարեն Խաչատրյանն ու Անդրանիկ Ալավերդյանը։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վ. Բաբաջայանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Նույն շարքից