Բարի օր Հայաստան Ռազմական 

Արցախում վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանի վիճակը բավարար է. կյանքին վտանգ չի սպառնում

analitik.am

Արցախի Պաշտպանության բանակը մանրամասներ է ներկայացրել շփման գծում վիրավորված զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության ՊԲ-ն տեղեկացնում է, որ վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

«Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 1-ին վիրավորում էր ստացել ՊԲ  զինծառայող  Ալբերտ Վլադիկի  Բախշիյանը: Վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Նույն շարքից