Հասարակություն Պատահարներ 

10 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 400 հազար դրամ և բջջային հեռախոսներ. Դիմակավորված անձինք թալանել են հայտնի անհատ ձեռներեցին. Shamshyan.com

analitik.am

Երեկ՝ օգոստոսի 1-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում, օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, դիմակավրված 4 հոգի մտել են Ստեփանավան քաղաքի Դուրյան 16 տուն, կապրոնե ամրակներով և կպչուն ժապավենով կապել են տանտիրոջը՝ 34-ամյա Արշակ Ներկարարյանին, նրա կնոջը՝ 26-ամյա Մարիաննա Ղարիբյանին, ապա դանակի սպառնալիքի տակ պահանջել ոսկեղեն և գումար։

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ նշված անձինք բռնություն կիրառելով, ամուսիններից հափշտակել են 10 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 400 հազար դրամ և բջջային հեռախոսները։ Այդ ամենը նրանք հափշտակել են ննջասենյակից։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վանյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Պառավյանը։

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն  ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունները պարզելու, վերջիններիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա․ Ներկարարյանը Ստեփանավանում հայտնի անհատ ձեռներեց է։

Նույն շարքից