Հասարակություն Պատահարներ 

Հայտնաբերվել է Խաչատուր Քոքոբելյանի հայրը

analitik.am

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հոր անհետանալուն․

«Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ և անծանոթ մարդիկ,

Ուզում եմ տեղեկացնել, որ հայրս ողջ և առողջ տանն է:

Շնորհակալ եմ բոլոր բարի մարդկանց, ովքեր մեր կողքին էին` իրենց աջակցությամբ և օգնությամբ:

Շնորհակալ եմ պետական համապատասխան կառույցներին իրենց ներդրած բոլոր ջանքերի համար:

Վստահ եղեք, որ արդարը և բարին միշտ հաղթում են:

Աստված պահապան բոլորիս ընտանիքներին, եղեք առողջ և անվտանգ»:

 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, ժամը 14։00-ից 14։30-ն ընծած ժամանակահատվածում Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի՝ Կուժ Աղբյուրի հարակից տարածքում հայտնաբերվել է մի քանի օր որպես անհայտ որոնվող հայտնի քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հայրը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ձեռնափայտով ման գալիս է եղել, երբ նրան հարազատները հայտնաբերել են, ու իջևանյան մեր աղբյուրները հայտնում են, որ նրան անմիջապես տեղափոխել են ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Նույն շարքից