Քաղաքականություն 

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին` բարօրություն. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին՝ Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

 Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկու երկրների միջև փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը։ Գոհունակությամբ եմ հիշում 2019 թվականին մեր փոխադարձ այցերը, որոնք Հայաստանի և Սինգապուրի միջև  համագործակցությունը բարձրացրեցին նոր մակարդակի։

 Վերահաստատում եմ Սինգապուրի հետ երկկողմ և բազմակողմ ոլորտներում առկա փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունս՝ համաձայն մեր երկկողմ պայմանավորվածությունների։

 Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին` բարօրություն:

 Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Նույն շարքից