Միջազգային 

Զելենսկու գրասենյակից հայտնել են, թե ինչ պայմանով Զելենսկին կմասնակցի «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովին

analitik.am

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ Զելենսկին կարող է մասնակցել «Մեծ քսանյակ»-ի (G20) գագաթաժողովին միայն, եթե ներկա լինի Պուտինը։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին կմասնակցի համաշխարհային լիդերների Ինդոնեզիայում կայանալիք հանդիպմանը միայն եթե այնտեղ լինի Պուտինը։ Այսպիսի պայման է ներկայացրել Պոդոլյակը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Նախագահը կարծում է, որ ինքը պետք է մնա Ուկրաինայի տարածքում, իսկ այսօր առցանց ֆորմատները թույլ են տալիս արդյունավետ աշխատել ցանկացած գագաթաժողովի շրջանակում։ Սակայն, եթե գագաթաժողովին ներկա լինի Վլադիմիր Պուտինը, ապա անխոս պետք է մտածել մեր ներկայության անհրաժեշտության մասին», - հայտարարել է խորհրդականը։

Ավելի վաղ, Զելենսկին հայտարարել էր, որ ընդունել է Ինդոնեզիայի նախագահի՝ «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովին մասնակցելու հրավերը և հավելել, որ վերջնական որոշումը կախված է Ուկրաինայում տիրող իրավիճակից և գագաթաժողովի մասնակիցների ցանկից։

Նույն շարքից