Հասարակություն Պատահարներ 

Եվս մեկ խոշոր ավտովթար. բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են Toyota և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մնացական Մելքոնյանն ու Ռուբեն Պապիկյանը։  Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է վարորդների ինքնությունը։

Նույն շարքից