Միջազգային 

Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ժամանել են Թուրքիա

analitik.am

Interfax-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա տիկին Մեհրիբան Ալիևան այսօր՝ օգոստոսի 9-ին, աշխատանքային այցով ժամանել են Թուրքիա։

Այցն իրականացվել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ալիևին և նրա կնոջը դիմավորել են Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Քասապօղլուն, Կոնիայի նահանգապետ Վահդեթթին Օզքանը և այլ պաշտոնյաներ։

Օգոստոսի 9-ից 18-ը Թուրքիայի Կոնիա քաղաքում տեղի են ունենալու Իսլամական համերաշխության 5-րդ խաղերը:

Նույն շարքից