Սպորտ 

Փայլուն արդյունք է. Սերժ Սարգսյան. Տեսանյութ

analitik.am

«Փայլուն արդյունք է։ Կարծում եմ տղաները իրոք շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ-մեծ սպորտային միջոցառմանը։ Այս մասին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ, Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, որտեղ վերջինս Հանրապետական կուսակցության անդամների հետ դիմավորում է Հայաստանի շախմատի հավաքականներին։

Ուզում եմ ասել, որպեսզի բոլորդ հիշեք, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանը շախմատային իր նվաճումներով երկրորդն է աշխարհում. զիջում է միայն Ռուսաստանին, իսկ եթե վերջին քսան տարին վերցնենք՝ առաջինն է իր բոլոր նվաճումներով։

Սերժ Սարգսյանը հիշեցրեց Հայաստանի նվաճումները՝ երեք անգամ Օլիմպիական չեմպիոն, մեկ անգամ Աշխարհի չեմպիոն, հիմա արծաթե մեդալ և երեք անգամ բրոնզե մեդալ. «Սա շատ լուրջ ձեռքբերում է»։

Հիշեցնենք՝ Հայաստանի շախմատի հավաքականները Հնդկաստանի Չեննայ քաղաքում Համաշխարհային 44-րդ օլիմպիադային մասնակցելուց հետո այսօր վերադառնում են Հայաստան:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը օլիմպիադայում 2-րդ տեղը զբաղեցրեց՝ դառնալով արծաթե մեդալակիր, իսկ կանանց հավաքականը 16 միավորով 12-րդ տեղը զբաղեցրեց:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նույն շարքից