Գլխավոր Քաղաքականություն 

Մինչև օգոստոսի վերջ նախատեսվում է Մոսկվա-Բաքու-Երևան բարձր մակարդակի հանդիպում

analitik.am

Մոսկվան նախատեսում է մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տարբեր ուղղություններով:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին հարցին։

«Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ամենաբարձր մակարդակով ցանկացած շփում մեկնաբանվում է նախագահի վարչակազմի կողմից։ Ընդ որում, ծրագրում ենք բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել։ Ավելի կոնկրետ տեղեկատվություն կտրամադրենք ավելի ուշ»,- հավելել է Նեչաևը:

Նույն շարքից