Քաղաքականություն 

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև հանդիպում է լինելու՞

analitik.am

Այս պահի դրությամբ  հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ այցը տեղի է ունենալու Թուրքիայում՝ սեպտեմբերին։

«Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամեկտներում, նախօրոք տեղեկացնում ենք».- ասաց Վահան Հունանյանը։

Նշենք, որ թուրքական ԶԼՄ–ները գրել էին, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա սեպտեմբերին։

Նույն շարքից