Հասարակություն 

«Արխային չընկնես». Տիգրան Արզաքանցյանը՝ Ալիևին

analitik.am

«Մե քանի օր առաջ, Անկարայում, կատարվեց իրենց թուրքական դեսպանների համաժողովը: Անկարան զգուշացնում է Երեւանին՝ չգնա նոր սադրանքների, բայց ռուսական կողմը հայտարարում է, խաղաղապահները, որ հրադադարի խախտումը կատարվել է Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի Արցախի մարզ, ես այդպես եմ կոչում, տարբեր համայնքների ուղղությամբ»,- այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում, խոսելով Արցախում վերջին ռազմական էսկալացիայի եւ դրան զուգահեռ տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

«Էրդողանը՝ իրենց նախագահը, համաժողովի ժամանակ, կարեւորում է Երեւանին՝ շուտ կատարի նոյեմբերի 9-ի համաձայնությունը: Բոլորը պահանջում են Երեւանին, Հայաստանի իշխանությունին՝ ի՞նչ կատարի: Միակողմ են նայում. թուրքերը, ադրբեջանցիները, որը չեն կատարում իրենց պարտականությունները»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը՝ հավելելով. «Ես իսկական պայմանավորվածության պայմանագիրը ոչ մի անգամ չեմ տեսել, միայն լսել եմ՝ ի՞նչ կետեր են պայմանավորվել, ճիշտ կլիներ, որ մեր իշխանությունը ներկայացներ, գոնե մե քանի կարեւոր կետեր, որ հանրությունը, մեր ժողովուրդը, որ տեսավ պատերազմ ու կորցրեց մե քանի հազար հերոս զինվորներ, հայրենասերներ, գոնե մենք տեսնենք՝ էդ պայմանագրի մեջ ի՞նչ ա գրված, ի՞նչ կետեր ա գրված, ի՞նչ պարտավորություններ ունի մեր իշխանությունը՝ հրադադարից հետո»:

Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի՝ Մոսկվայի ժամանակով 00.00-ին ստորագրված այդ համաձայնությունը Ադրբեջանը քանիցս խախտել է. «Մեր գերիները մինչեւ հիմա իրենց բանտերում են, տարբեր հոդվածներով դատել են մեր տղաներին, իսկ ինչքան գիտեմ, նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջը գրված է հաստատ այդ կետը, որ պետք է գերիները վերադառնան իրենց տուն: Որ Հայաստանի սահմաններից ոչ մի կետ չկա այդ պայմանագրի մեջը, Հայաստանի սահմանները կապ չունեն, այսօր ադրբեջանցիները խախտել են, Գեղարքունիքի մարզում լավ գիտեք, որ Վերին Շորժայում եկել են, բնակվել են ու դուրս չեն գալիս, նույնպես Սյունիքի մարզում՝ Սեւ լճում, Գորիս-Կապան հատվածում նույնպես իրենք իրենց դիրքն են ստեղծել ու այսօր էլ պահանջում են իրենք միջանցք ՝ Նախիջեւան գնալ-գալու համար: Մենք այսօր ապրում ենք 21-րդ դարում, բոլոր երկրներն իրար հետ շփվում են, ճանապարհներ ունեն, հարեւանություն են անում, բարեկամություն են անում, բայց եկեք խորը մտածենք, հարգելի հայրենակիցներ, այսօր, Թուրքիայի նախագահն ասում է՝ մենք մեծ ներդրումներ ենք կատարում, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ խաղաղ ապրեն, տարածաշրջանի վրա մեծ աշխատանքներ ենք կատարում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի… ինչ-որ մարդկանց ձեռ առնեն. ամենամեծ վառվըռը դուք եք տարածաշրջանի, ի՞նչ խաղաղությունից եք խոսում, որ կողմը նայենք՝ բոլոր հարեւանների հետ թշնամի եք, Ադրբեջանի հետ էլ նոր եք դարձել բարեկամ, իրար փաթթվում եք, իրար սիրում եք՝ էդի ձեր գործն ա, ինչքան լավ դուք իրար սիրեք-հարգեք, էտի ձեր անձնականն ա: Եթե Ադրբեջանը չունենար նավթամթերք, գազ, Ադրբեջանը Թուրքիայի պե՞տքն էր, ոչ մի անգամ իրանք իրար հետ բարեկամություն չեն արել»: Տիգրան Արզաքանցյանի վերլուծությամբ՝ ժամանակին Սովետական Միությունը ստեղծեց Ադրբեջանում նավթա եւ գազավերամշակման խոշոր ձեռնարկություններ, ու այդ երկիրն այսօր օգտվում է: Խոսելով թուրք-ադրբեջանական եղբայրության մասին էլ, քաղաքական գործիչը հիշեցնում է կրոնական տարբերությունների մասին. «Ադրբեջանցիները շիա են կոչվում, թուրքերը՝ սունի, ոնց որ Իրանի հետ էլ տարբերություններ կան, իրանք էլ ոչ մեկի հետ համերաշխ չեն ապրում… ունեն Հունաստանի հետ մեծ խնդիրներ, Սիրիայի հետ, ունեն պապենական մեր երկրի հետ խնդիրներ, օկուպացված տարածքները մինչեւ հիմա կարգավիճակ չունեն, որ մենք չենք կարում մինչեւ հիմա տեր կանգնենք մեր Արեւմտյան Հայաստանի տարածքներին»:

Սփյուռքի հայերին, քաղաքական կառույցներին Տիգրան Արզաքանցյանը խորհուրդ է տալիս՝ «…որ բարձրացնեն տարբեր ատյաններում մեր Արեւմտյան Հայաստանի հետ բերելը. հերիք մենք հանձնենք մեր տարածքները, մենակ այսօր տվողի դերում ա մեր իշխանությունը, չի պահանջում ոչ մի բան, մենք եթե ըսենց բաժանելով գնանք՝ վաղը մենք պետություն չենք դառնա, կորցնում ենք Արցախը, Սյունիքը, կտրվում ենք Իրանի իսլամական երկրի հարեւանությունից ու լրիվ շրջափակման մեջ ենք գտնվում : Վրացիներն էլ, հա, մեր ընգերներն են, բայց երբ ուզում են՝ իրանք սահմանը բացում են, երբ ուզում են՝ փակում են. պատերազմի ժամանակ ցույց տվեցին՝ ի՞նչ բարեկամ են, որ մեզ պետք էր զենք-զինամթերք՝ պաշտպանեինք մեր հայրենիքը, իրանք հարեւան Ադրբեջանի հետ, թշնամի Ադրբեջանի հետ, իրանց համաձայնություններն արդեն կնքել էին իրար մեջ»: Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ իրեն շատ է տանջում, որ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչները օգոստոսի 25-ին պետք է լքեն իրենց հայրենի տները, իրենք էլ չիմանալով, թե որտե՞ղ պետք է ապրեն: Հայկական պատմության մեջ ինքը չգիտի դեպք, որ «այսօր, Արցախի ղեկավարությունն ասում է՝ դուք պետք է թողնե ձեր տները դուս գաք. հայ ժողովուրդ, մոռացեք, որ դուք տուն եք ունեցել, սեփական հող եք ունեցել, մոռացեք, որ դուք ստեղ ապրել եք, ծնվել եք, մեծացել եք»: Նա զգուշացնում է Հայաստանի եւ Արցախի իշխանությանը. «Մենք այսպես ուժեղացնում ենք մեր թշնամու դիրքերը, ռազմական հնարավորությունները թշնամու, մեծացնում ենք, մոտիկանում ա լրիվ Սյունիքին ու իրենց դիրքերն ուժեղացնում են»: Դիմելով ժողովրդին էլ՝ Տիգրան Արզաքանցյանն ասաց. «Մեր հայրենասիրությունը որտե՞ղ է, ժողովուրդ ջան, խնդրում եմ, արթնացեք, ոչ թե երգելով, պարելով, ամեն օր տարբեր զվարճարաններում ուրախանալով… ուրախանալը լավ բան ա, բայց մենք պետք է համախմբված աշխատանք կատարենք՝ իրար հետ միասին, մինչեւ միասնական չլինենք, մենք ոչ մի բան չենք հասնի»: Իր գնահատմամբ՝ գործող իշխանությունը թերագնահատում է հայ ազգի խիզախությունը. «Ոչ մի դեպքում չպետք է այսօր ոչ մի մետր, ոչ մի դեցիմետր հող, տարածք մենք չպետք է զիջենք թշնամուն: Մենք շատ դժվարություններով ենք հասել, խաղաղություն ստեղծել ու դառնալ պետություն: Եթե ունես պետություն, դու պետք է պահես, որ վաղը մենակ չխոսես՝ ո՞նց կորցրեցինք, ո՞նց կորցրեցինք այսօր Շուշին, Հադրութը, տարբեր համայնքներ… մենք պետք է միշտ ձեռք բերող լինենք, պահանջող լինենք, մինչեւ Սեւ ծովի ափը գնանք՝ մեր տարածքներին տեր լինենք: Մենք կարող ենք բոլոր միջազգային կառույցներին պահանջենք, որ հերիք է դուք Թուրքիային պաշտպանեք եւ իրենց ագրեսիվությունն ընդունեք»: Տիգրան Արզաքանցյանը քննադատում է նաեւ ՌԴ-ի կեցվածքը Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ ու իր քննադատության մեջ վատ բան չի տեսնում. «Մենք ռուս ազգին սիրում-հարգում ենք, բայց ռուսական ղեկավարությունն այսօր նայում է իրեն պետության շահերը, ոչ թե Հայաստանին իսկական բարեկամ է կոչում : Բոլոր ղեկավարներն էլ կնայեն իրենց երկրի շահերը, էդ ճիշտ է, բայց եթե մենք համագործակցում ենք ՀԱՊԿ-ի շրջանակում, ունենք պայմանագրեր անվտանգության մասին ևս, դուք էլ պարտավոր եք ձեր պարտավորությունները կատարել: Մեզ պարտավորում եք միշտ, նոյեմբերի 9-ի կետերը կատարել, բայց ինչ կատարվում է, դուք տեսնում եք, ստանում եք նամակները, զանգերը, ոնց որ պետքն է՝ չեք պատասխանում թշնամուն… մենակ ասում եք… ես լավ եմ հիշում Վլադիմիր Պուտինի խոսքերը, երբ ստորագրվեց նոյեմբերի 9-ին փաստաթուղթը՝ որ կողմը չկատարի, ինքնասպանություն է իրեն համար. այսօր Ադրբեջանը չի կատարում ու ավելի իրեն ագրեսիվ է պահում»: Նա վստահ է, որ եթե 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը «մե քանի երկրների հետ կոալիցիա չունենար, երբեք չէր հաղթի, եւ հետո, ամբողջ հայ ազգը չի մասնակցել այդ պատերազմին, Հայաստանը նույնպես. դրա համար, ուզում եմ ասեմ Ալիեւին, թող արխային չընկնի, Հայաստանում կան խիզախ հայրենասերներ, որ սիրում են իրանց հայրենիքը ու կպայքարեն մինչեւ վերջ ու մե բան էլ ավել կպայքարեն՝ այդ ձեւի նագլի պահելու համար ձեզ»: Իսկ Թուրքիային, որը բացահայտ հայտարարում է Ադրբեջանին սատարելու մասին, Տիգրան Արզաքանցյանը խորհուրդ է տալիս մտածել իրենց երկրի տնտեսական անկման մասին, որը 80 տոկոսի է հասնում: ՀՀ իշխանությանն էլ կոչ է անում սթափվել եւ սեփական ժողովրդի անվտանգությունը պահպանել:

Aravot.am

Նույն շարքից