Միջազգային 

Վրաստանի նախկին նախագահ Մ. Սահակաշվիլիի մայրը պատմել է որդու առողջական խնդիրների մասին

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան Mtavari Arxi հեռուստատեսության եթերում պատմել է որդու առողջական խնդիրների մասին։

Ինչպես հայտնել է Ալասանիան, Սահակաշվիլին տառապում է մկանային ատրոֆիայով։ «Դա անգամ անզեն աչքով է տեսանելի։ Բացի այդ, նրա իմունիտետը շատ թույլ վիճակում է», - նշել է նա։

Ավելի վաղ, նախկին նախագահի եղբայրը հայտնել էր, որ Սահակաշվիլիին, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում, շուրջ 17 տարբեր ախտորոշում են տվել։ Նրա խոսքով, Սահակաշվիլին գրեթե չի սնվում և հիվանդանոց տեղափոխվելուց ի վեր նիհարել է 11 կգ-ով։

Հիշեցնենք, որ 2021թ-ի աշնանը Միխեիլ Սահակաշվիլին, շուրջ 8 տարի արտերկրում անցկացնելուց հետո, վերադարձել է Վրաստան և ձերբակալվել։ Նրան դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝ բանկիրի սպանության և պատգամավորի ծեծի գործով։ Նախկին նախագահին մեղադրում են նաև սահմանն անօրինական հատելու, պետական միջոցների մսխման և 2007-ին ընդդիմության հավաքը ցրելու մեջ։ Այս պահին նա գտնվում է մասնավոր հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել են բանտախցից մայիսի կեսին։

Նույն շարքից