Իրավական 

ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը բերեց աստվածաշնչյան՝ Նոյի օրինակը

analitik.am

Բնական և տեխնածին աղետների պայմաններում նախապատրաստված լինելու համար նախ և առաջ  պետք է տեղեկացված լինել. այսօր Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակը կազմակերպել  էին «Հայաստանի Հանրապետությունում աղետների ժամանակ ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով աշխատաժողով, որի շրջանակներում լրագրող, ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլ Գրիգորյանը բերեց աստվածաշնչյան՝ Նոյի օրինակը։

 

«Քանի որ Նոյը գիտեր, թե երբ է լինելու ջրհեղեղը, քանի օր է տևելու, ի՞նչ հետևանքներ են լինելու, նրան հաջողվեց փրկել իրեն, իր ընտանիքին և մարդկությանը, մանավանդ, որ լավ էր աշխատում «հետախուզությունը»՝ աղավնին, որի բերանին էր ձիթենու ճյուղը»,-ասաց նա։

 

Տեղեկացվածություն, պլանավորում, արձագանքում հետևանքների վերացում. սրանք, ըստ նրա, աղետների հետևանքների վերացման հաջորդ օղակներն են. բոլոր փուլերում անհրաժեշտ է ոչ թե պարզապես լրատվությունը, այլ համակարգված լրատվական հոսքեր:

 

Նիկոլայ Գրիգորյանը հայտարարելով, որ «դատապարտված» են համագործակցության, ասաց, որ լրատվությունը պետք է լինի՝ ռիսկերի լրատվություն և ճգնաժամային լրատվություն. «Վերջինը արդեն ճգնաժամի տեղի ունենալուց հետո լրատվության մատուցումն է, ինչի շնորհիվ հազարավոր կյանքեր կարող են փրկվել»:

 

Նրա խոսքով՝ նույնկերպ եթե Խորհրդային իշխանությունները 7-8 օր անց չարձագանքեին Սպիտակի երկրաշարժին, 7-8 հազար մարդու կյանքեր հնարավոր կլիներ փրկել:

Նույն շարքից