Հասարակություն 

Լավ, է՞ս աստիճանի անտարբերություն իրար հանդեպ, էսքա՞ն չենք սիրում իրար, ինչու՞, ի՞նչ ենք արել իրար

analitik.am

Ֆեյսբուքյան օգտատեր Արա Թարվերդյանը գրում է.

«Փարիզի Աստվածամոր տաճարը այրվեց, ամբողջ ազգով ՖԲ գլխավոր նկարներիդ վրա ֆրանսիական եռագույն էիք քաշել ու ով ԸՏԵՂԱՐԵՆՔ ինչքան նկար ուներ տեղադրում ու վայ-վույ էր անում։ Նույն վիճակն էր, երբ Փարիզի թատրոնում կրակեցին հանդիսատեսների վրա։
Բելգիայում կայարանը պայթացրին, բելգիական դրոշը քաշիք ձեր նկարներին։
Նույնը Սիրիայի հետ կապված, մի դեպք էր լինում նկարներիդ վրա չէիք խնայում արցունքակալած ստիկերներ տեղադրելը։ Ու էդ ամենը միայն նրա համար, որ հետ չմնայիք էդ պահին աշխարհով մեկ ընթացող ՖԲ ֆլեշմոբից։ (Քաղկենիությո՞ւն, թե՞ իրական կարեկցանք՝ չեմ կարող ասել):
Հիմա, երբ մեր քաղաքում, մեր ազգի հետ աղետ ա եղել, երեխաներ ու մայրացող կանայք են զոհվել, էնպիսի տպավորություն ա, որ դա եղել ա մի անհայտ երկրում, անհայտ ազգի հետ։
Լավ, է՞ս աստիճանի անտարբերություն իրար հանդեպ, էսքա՞ն չենք սիրում իրար, ինչու՞, ի՞նչ ենք արել իրար...»

Նույն շարքից