Իրավական 

Դատախազ Էդգար Պետրոսյանը տուժող է ճանաչվել, իսկ պարեկին՝ մեղադրանք առաջադրվել

analitik.am

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբոր՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի և պարեկի մասնակցությամբ առերես հարցաքննություն է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին դատախազի և պարեկի միջեւ միջադեպ էր եղել։ Ըստ պարեկների՝ դատախազը հայհոյել է, բռնություն կիրառել, ինչի հետևանքով իրենք դատախազին բռնությամբ ձերբակալել են, մինչդեռ, դեպքի առնչությամբ համացանցում տարածված տեսանյութը բոլորովին այլ պատկեր էր ցույց տվել։ Մասնավորապես՝ տեսանյութի համաձայն՝ Էդգար Պետրոսյանը եղել է իր տան բակում կանգնած, զրուցել և պարեկը, արցունքաբեր գազ կիրառելով, ձերբակալել է նրան։ Դատախազությունից հայտնել էին, որ Էդգար Պետրոսյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ և դատախազի որոշմամբ նա ազատ է արձակվել։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ Պետրոսյանի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չհարուցելու մասին, ավելին՝ դատախազը տուժող է ճանաչվել և հարցաքննվել։ Վարույթ իրականացնող մարմինը մեղադրանք է ներկայացրել պարեկային ծառայության ոստիկանին։ Պարեկի և դատախազի միջև առերես հարցաքննություն է տեղի ունեցել։

Նույն շարքից